Հում կաթը՝ պարունակում է բակտերիաներ
Գիտնականները ուսումնասիրել են ավելի քան 1000 հետազոտություններ ու հոդվածներ հում կաթի վերաբերյալ և եկել այն եզրակացության, որ հում կաթի գործածումը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Համաձայն հետազոտության, հում կաթից սննդային թունավորումների հավանականությունը 100 անգամ ավելի շատ է, քան պաստերացված կաթից: Չնայած դրան, գիտնականները նշում են, որ վերջին տարիներին դրա օգտագործման քանակը մեծացել է, քանի որ տարբեր ուսումնասիրություններ պնդում են, թե որ հում կաթի մեջ պարունակող սպիտակուցները, հակամարմիններն ու որոշ օգտակար բակտերիաներն ավելի դրական են անդրադառնում մարդու առողջության վրա:
Սակայն, այս գիտնականները պնդում են հակառակը և հավելում, որ հում կաթի մեջ կան մի շարք բակտերիաներ, որոնք առաջացնում փսխումներ, ու աղիքային թունավորումներ: Դրանք մասնավորապես վտանգավոր են երեխաների, հղի կանանց և ծերերի համար: