Քչերը գիտեն վարունգի օգտակար հատկությունների մասին:


1. Վարունգը նպաստում է նիհարելուն, օրգանիզմից հանում է շլակները:


2. Վարունգը 95 տոկոսով բաղկացած է ջրից: Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով ջուր չի ստանում, կարող եք վարունգ օգտագործել:


3. Այն կարող է օգնել երիկամների քարերի առկայության դեպքում: Վարունգը կարող է օգնել կարգավորել ներքին օրգանների աշխատանքը:


4. Վարունգը պարունակում է վիտամին B1, B3, B5, C, կալցիում, երկաթ, ֆոսֆոր:


5. Վարունգը մարդուն մեծ էներգիա է տալիս, այն նպաստում է նյութափոխանակության կատարմանը:


6. Մեծ քանակով ջուր, վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտների պարունակությամբ՝ վարունգն անփոխարինելի կոսմետիկ միջոց է դառնում: Աչքերի տակ մուգ պարկերից, յուղոտությունից ազատվելու, մաշկը թարմացնելու համար կարող եք վարունգ օգտագործել:


7. Խամրած հայելին կսկսի փայլել, եթե այն մաքրեք վարունգով:


8. Վարունգը նպաստում է արյան մաքրմանը:


9. Ըստ որոշ պնդումների՝ վարունգը կարող է նաև պայքարել ցելյուլիտի դեմ:


10. Վարունգը կարող է նաև պայքարել մարմնի վրա առաջացած փոքր հետքերի դեմ:


11. Արդյունավետ են նաև վարունգից պատրաստված դիմակները մազերի համար: Այն նպաստում է մազերի արագ աճին և ամրանալուն, մազերն ազատում ավելորդ յողոտությունից:


12. Վարունգը շատ ցածր կալորիականություն ունի, այդ պատճառով էլ այն կարող են օգտագործել նաև նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից:


13. Վարունգը կարող է նաև ամրացնել լնդերը, թարմացնել շնչառությունը:


14. Վարունգը գցեք տաք ջրի մեջ. կզգաք, թե ինչ հաճելի բույր կտարածվի սենյակում:


15. Մետաղական իրերն ու զարդերը պարզապես կսկսեն փայլել դրանք վարունգով մարքելու դեպքում:


16. Վարունգն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

 

 

Վրեժ Հովսեփյան