Մարտի 29-ին Ուզբեկստանում անցկացվում էին նախագահական ընտրություններ...Ուզբեկստանի ՑՄԱՀ նախագահ Ի.Քարիմովը ՉՈՐՐՈՐԴ անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին և նրա "հաղթանակի" հավանականությունը 100% է...1989թ.Ուզբեկստանը ղեկավաող 77 ամյա Քարիմովը դեռ շատ երկար է ղեկավարելու այս Միջին Ասիական "սուլթանությունը"...Սակայն ինձ այս հարցը չէ,որ հետաքրքրեց...Բաքվի "ամենաընդդիմադիր" haqqin.az կայքին հարցազրույց է տվել Ուզբեկստանի նախագահական ընտրություններին ազերի պատգամավորական խմբի դիտորդական առաքելության ղեկավար Այդին Աբբասովը և բացի ընտրությունների "ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ" չափանիշների մասին բարբաջելուց հայտնել է,որ Տաշքենդը այնքան է կարևորում սև և սպիտակ ոչխարներին ու պաշտպանում է ԼՂ հարցում Բաքվի դիրքորոշումը,որ ՀՀ-ի հետ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ...Տգետ Ա.Աբբասովը երևի տեղյակ չէ,որ Հայաստանը և Ուզբեկստանը ԴԻՎԱՆԱԳԻԱԿԱՆ հարաբերություններ հաստատել են ԴԵՌ 1995 թ. հոկտեմբերի 27-ին...Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ մինչ օրս ստորագրվել են հինգ համաձայնագիր եւ երկու արձանագրություն...


Հ.Գ.Այն,որ Միջին Ասիական "սուլթանիկներից" մեկը շատ սերտ կապեր ունի Հարավայիկ Կովկասի "սուլթանիկի" հետ՝ փաստ է...Բայց մանր կճղակավոր պատգամավորի կողմից փաստերը խեղաթյուրելը այլ բան է...Բաքուն այս "ցուցակում" թող բավարարվի Թուրքիայով,Սաուդյան Արաբիայով և Պակիստանով...

 

 

Գագիկ Համբարյան