Պատասխանելով այս հարցին, չի կարելի չհիշել հայտնի լեգենդն այն մասին, համաձայն որի սարդը մի անգամ փրկեց մանուկ Հիսուսին։ Ըստ լեգենդի' Եգիպտոս ճանապարհորդության ժամանակ Սուրբ ընտանիքը հետապնդումից թաքնվելու համար ապաստանում է քարանձավում։ Այդ ժամանակ հայտնվում է մի մեծ սարդ և քարանձավի մուտքը ծածկում սարդոստայնով։ Այնուհետև հայտնվում է աղավնին և դրա վրա ձու դնում։ Երբ հետապնդողները տեսնում են, որ անձավի մուտքը ծածկված է սարդոստայնով, մտածում են, որ այնտեղ երկար ժամանակ ոչ ոք մտած չի լինում, և շրջանցում են։ Այդպիսով ընտանիքը փրկվում է։
Համանման պատմություն կարելի է լսել և՛ Մուհամեդի, և՛ Մովսեսի մասին, բայց դա չի փոխում լեգենդի էությունը. փրկողի դերում հանդես եկավ սարդը և որպես պարգև փրկվածի կողմից ստացավ պաշտպանված լինելու իրավունք։
Ընդհանուր առմամբ գոյություն ունեն ոչ պակաս նշաններ, որոնք բացարձակ կապ չունեն կրոնի հետ, բայց համաձայն որոնց արգելվում է սպանել սարդին։
Օրինակ.
Ժողովրդի մեջ կա տարածված կարծիք, որ սարդերը փող են բերում, և սպանելով նրան զրկվում եք գումարից։
Սարդերին հաճախ օգտագործում են բուժիչ նպատակներով, և նշաններից մեկի համաձայն' սարդի սպանությունը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման։
Համաձայն բուդդիզմի' կենդանի արարածներին ընդհանրապես սպանել չի կարելի, և նույնիսկ ամենափոքր կենդանու սպանությունը կարող է իր հետևից դժբախտություն բերել։
Հավատլիքներից մեկի համաձայն' սարդերի մեջ բնակվում են չծնված մարդկանց և բանական մյուս էակների հոգիները, և սպանելով նրանց սպանվում է նաև անմեղ հոգին։
Մեկ այլ հավատալիքի համաձայն' սարդերը բարի լուրեր են բերում, և նրանց սպանելը կզրկի ձեզ այդ լուրից։
Նաև ասում են, որ սարդերը հավաքում են տան բացասական էներգիան և ոչնչացնում այն։
Դե իսկ եթե խոսենք ռեալ օգուտի մասին, ապա սարդերը ուտում են մոծակներին և ճանճերին և ընդհանուր առմամբ բացարձակ անվնաս են (չհաշված թունավորներին)։
Բայց վերջին հաշվով դուք պետք է որոշեք, թե այդ արարծներին հանդիպելիս ինչպես վարվեք։
Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն