Իմ համեստ կարծիքով, անմոռուկը մեր՝հայկական սիմվոլներից ամենահաջողվածներից մեկն է, որը այսպես ընդունվել է ժողովրդի կողմից: Անմոռուկից առավել՝ Արարատ լեռան նշանն է, որը էլի այսպես շատ է սիրվել և ընդունվել:
Թե իչքանով է անմոռուկը համապատասխան սիմվոլ՝դա այլ հարց է:
Եթե հաշվի առնենք, որ անմոռուկը ասոցացվում է չմոռանալու հետ, ապա դա միանշանակ ճիշտ է ընդունված: Ասում ենք՝ե պետք է վրեժի խորհրդանիշ ընտրեինք. վրեժ լուծելու համար հարկավոր է չմոռանալ, այդ իսկ պատճառով անմոռուկ:
Ասում ենք, թե ավելի լավ կլիներ սրա փոխարեն ատրճանակ լիներ, սակայն պետք չի մոռնալա, որ սիմվոլի ամենակարևորագույն նպատակներից մեկը դրա տարածումն է, իսկ զենքը կամ սուրը չեմ կարծում, որ այսքան տարածված կլիներ:
Իսկ անմոռուկը զարդարանքի միջոց դարձնելը, իրոք, մեղ ասած լավ չէ, գեղեցիկ չէ: Այ այդպե՝արաղի շշերի վրա փակցնելը, բաժակների վրա փակցնելը, առնվազ հիմարություն է:
Էրիկ Իսրայելյան