Ընդդիմադիր խմբավորումների կողմից նվաճված Իդլիբում է հայտնվել նաև այն իսլամականը, ով հայտնի էր դարձել Հոմսում մարդու օրգաններ ուտելու տխրահռչակ տեսանյութով:
Ստորև ներկայացված լուսանկարում լրագրողը հարցազրույց է վերցնում հենց իրենից:
Ըստ իս' Իդլիբի անկումը Բաշար ալ-Ասադի վարչակարգի երկրորդ նշանակալի պարտությունն է ալ-Ռակկան իսլամականներին զիջելուց հետո:
Իրաքի և Եմենի զարգացումները դրդում են սիրիական ընդդիմադիր ուժերին ու նրանց հովանավորող արտասիրիական ուժային կենտրոններին' մասնավորապես Թուրքիային, առավել ակտիվության Սիրիայի տարբեր հատվածներում:
Իդլիբի վրա լայնամասշտաբ գրոհ կազմակերպած ուժերն են եղել Ջաբհաթ ալ-Նուսրա, Ահրար աշ-Շամ, Աբու Սակկար և այլ խմբավորումները:
Սարգիս Գրիգորյան