Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական հակակառավարական մի շարք խմբավորումներ իրենց ամբողջական վերահսկողությունն են հաստատել երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի համանուն վարչական կենտրոնի վրա: Ըստ սիրիական պետական լրատվամիջոցների՝ նահանջելուց առաջ բանակն ապահովել է շրջանի բնակչության տարհանումը. սցենարը բավականաչափ նման է մեկ տարի առաջ հայաբնակ Քեսաբի դեմ իրականացված գործողություններին:

 


Ներկայացվող տեսանյութում ընդդիմադիրները տոնում են իրենց հաղթանակը:

 

Տեսանյութն՝ այստեղ

 

 

Արմեն Պետրոսյան