Պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ «Հույսի ճամփորդ» խորագրով հուշ-երեկո էր կազմակերպվել Ավան վարչական շրջանի Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում:
Կազմակերպիչները փորձել էին ներկայացնել Մեծ մարդու, ազգի ու պետականության նվիրյալի, հայրենասերի ,կուսակցական սիրելի առաջնորդի,բարի ու առաքինի մարդու դերը Հայաստանի Անկախ Հանրապետության կայացման , ավանդույթների պահպանման ու շարունակման գործում: Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընկերները,ընտանիքի անդամները, հասարակայնության ներկայացուցիչներ,երիտասարդներ:
Նաիրա Զիրոյան