1.Առաջին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842թ. անգլիական «Cadbury» ընկերության կողմից:
2.Չնայած նրան, որ կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, ներկա դրությամբ կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան: Միայն Կոտ-դ’Իվուարը արտահանում է ամբողջ աշխարհի կակաոյի 40%-ը:
3.Կակաոյին դարեր ի վեր վերագրվում է բժշկական, միստիկական և աստվածային հատկություններ: Օրինակ, լատիներենով կակաոյի ծառը անվանվում է որպես «Theobroma Cacao» որը թարգմանաբար նշանակում է «աստվածային ուտելիք»:
4.Կարմիր գինին համային ամենահաճելի ըմպելիքն է մուգ շոկոլադի հետ օգտագործելիս:
5. 2010թ. հաշվարկվել է տարվա շոկոլադի վաճառքի արժեքը, այն կազմել է 83.2 միլիարդ դոլար: Ըստ հաշվարկների, 2016 թվականին այն կաճի 15%-ով:

 


6.Սթրեսի մեջ գտնվող մարդը 55%-ով ավելի շոկոլադ է օգտագործում, քան սթրեսի մեջ չգտնվողը:
7.Գերմանիայում կա հսկայական ժամացույց, որը պատրաստված է շոկոլադից:
8.Մայաները շոկոլադը օգտագործել են հարսանեկան և կնունքի արարողությունների ժամանակ, այն փոխարինում էր մարդկային արյանը: Իսկ նրանց առաջնորդներին հողին հանձնելու ժամանակ մահացածների հետ շոկոլադ են թաղել:
9.Ամերիկայի չափահաս բնակչության 50%-ից ավելին գերադասում է շոկոլադի բուրմունքը այլ բուրմունքներից:
10.Շոկոլադի հալվելը բերանի մեջ մարդու մոտ ավելի շատ դրական էմոցիաներ է հաղորդում, քան համբույրը:

 

 

 

Աշխեն Մելքումյան