Գինի օգտագործողները գիտեն մի պարզ ճշմարտություն, որ կարմիր գինին խմում են կարմիր մսից ուտելիքների, իսկ սպիտակը' թռչնամսի, ձկնեղենի և խոզի մսից որոշ ուտեստների հետ: Վարդագույնը գինին լայն տարածում չունի:
Գիտնականները գտել են կարմիր գինու օգտակարության գաղտնիքը' պարզելով, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա: Իր բուժիչ հատկություններով այն պարտական է ռեսվերատրոլին, որը, ըստ մասնագետների համոզման, կօգնի ստանալ նոր դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության դեմ: Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը:
Կարմիր գինիները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն' 16-18 աստիճան, իսկ սպիտակ գինիները մատուցում են սառեցված: Կոնկրետ ջերմաստիճան չկա. դա կախված է գինու տեսակից:
Յուրաքանչյուր գինի պահպանման անհատական տարիք ունի, սակայն «շարքային»' էժան կամ միջին գնով գինիների պահպանման ժամկետը չի կարող գերազանցել 5 տարին: Սպիտակ գինիները ավելի կարճ պահպանման ժամկետ ունեն, քան կարմիրները( բացառությամբ թանկարժեք սպիտակների): Սիլիկոնե կամ պտուտակավոր խցանով գինիները կարելի է պահպանել 2-3 տարի:
Աշխեն Մելքումյան