2014 թ.-ին սիգարների և սիգարետների արտահանման ծավալները աճել են 71 %-ով, որը 68 մլն. դոլլարից (2013 թ.) հասել է 116,5 մլն դոլլարի: Աճել են նաև արտահանման ֆիզիկական ծավալները՝ 6 մլրդ. հատիկից հասնելով՝ 10,6 մլրդ. հատիկի:
Սիգարետների հիմնական ռեցիպիենտ են հանդիսանում մասնավորապես Իրաքը, որին բաժին է ընկնում 79,1 մլն դոլլարը կամ արտահանման 68%-ը, Սիրիան, որը Հայաստանից ներմուծել է 18,2 մլն. դոլլարի ծխախոտ: Սրանց հաջորդում են՝ Վրաստանը՝ 4,1 մլն դոլլար, Հորդանանը՝ 3,3 մլն դոլլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 3,27 մլն դոլլար, Ռուսաստանը՝ 2,8 մլն դոլլար:
Այս ամենի հետ մեկտեղ 2014 թ.-ին դեպի Թուրքմենստան սիգարների և սիգարետների արտահանումը նվազել է ՝ 7,6 մլն դոլլարից հասնելով 2,5 մլն դոլլարի : Նվազել է նաև դեպի Ռուսաստան արտահանումը՝ 3,3 մլն.-ից հասնելով՝ 2,8 մլն. դոլլարի:
ՀՀ-ից սիգարներ և սիգարետներ փոքր քանակներով ներմուծում են նաև Աբխազիան, Գերմանիան, Իտալիան, Հոնկոնգը, Հարավային Կորեան, ԼՂՀ-ն, ԱՄՆ-ն, Մոլդովան, Շվեդիան, Ուկրաինան, Աֆղանստանը:
Կարեն Մկոյան