Անկախ նրանից օժտված ես դու, տաղանդավոր, թե պարզապես ունես մեծ կամ փոքր ձիրք, առանց աշխատանքի, ջանասիրության չես կարող: Պահանջվում է և ջանք, և կազմակերպվածություն: Եթե այս ամենի հետ նաև տաղանդավոր ես, ապա կհայտնվես գագաթում: Եթե գտնում ես, որ ծույլ ես, ոչ այնքան աշխատասեր, ապա պիտի սովորես պլանավորել ժամանակդ: Խնդիրը պարզ է. պետք է շատ բան անել քիչ ժամանակում և լրացուցիչ ժամանակ ազատել նոր կարևոր ու հետաքրքիր գործերի համար:
Մեզնից շատերը հաջող ծրագրում են իրենց համար առավել կարևոր կամ կրկնվող անելիքները. պլանավորում են սնունդը, այցելությունները խանութ, աշխատանքի և ուսման ժամանակը, հանգիստը և այլն: Պետք է ասել, որ հրաշալի ձև գոյություն ունի խնայելու հսկայական ժամանակ. սկսիր վերահսկել այն ժամանակը, երբ խոսում ես հեռախոսով, հնարավոր նվազագույնին հասցրու շփումը այցելուների հետ աշխատավայրում, ծանոթներիդ հետ փողոցում, ճիշտ դասավորիր ազատ ժամանակդ:
Շարունակությունը՝ այստեղ