Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա ու հասկացա, որ անճաշակությունը սահման չունի: Ինձ թվում էր, որ թիվ 78 դպրոցում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկները զարդարանքի վերածելուն հաջորդած աղմուկից հետո, դպրոցների տնօրինությունները պետք է, գոնե հասկանային, որ խորհրդանիշը զարդարանքի վերածելը ոչ միայն տգեղ է, այլև՝ անընդունելի: Բայց անճաշակության շքերթը շարունակվում է., հիմա էլ թիվ 145 դպրոցն են «զարդարել» անմոռուկներով:

 


Չգիտեմ՝ ինչն է պակասում մարդկանց, գիտակցության աստիճա՞նը, թե գեղագիտական ճաշա՞կը, որ հասկանան մի պարզ բան՝ չի կարելի խորհրդանիշը զարմանքի վերածել: Ու չփորձեն այս անգամ էլ արդարանալ, թե «շնորհքով ուսուցիչ ունենք, նա է պատրաստել»: Ո՞ւր է նայում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ու մյուս պատկան մարմինները: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նման անճաշակությունը շրջապատի մեր երեխաներին ու փչացնի տարելիցի խորհուրդը: Ձեր սեփական տները զարդարեց նման անճաշակություններով, իսկ դպրոցը պետական մարմին է, որտեղ գավառական մտածողության նմանօրինակ դրսևորումները չպետք է տեղ ունենան:

 

 

 

 

 

Ունենք Խնդիր