2015թ. մարտի 27-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը' հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:


Օրակարգում դրված էր ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու մասին հարցը:


Նիստին ներկա էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, հրավիրված էին ընտրական ցուցակներ առաջադրած թվով յոթ կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները, զանգվածային լրատվամիջոցներ:


ԼՂՀ ընտրական օրենսգրքի 106-րդ և 107-րդ հոդվածներին համապատասխան, հաշվի առնելով, որ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցությունների ներկայացրած ընտրական ցուցակների գրանցման վերաբերյալ առարկություն չի ներկայացվել' ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առանց քվեարկության, նիստում որոշում ընդունեց' գրանցել ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած հետևյալ կուսակցությունների ընտրական ցուցակները.

 

«Ազատ հայրենիք» կուսակցություն (48 թեկնածու)


«Ազգային վերածնունդ» կուսակցություն (14 թեկնածու)


Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն (34 թեկնածու)


Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու)


«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (6 թեկնածու)


«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (34 թեկնածու)


«Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):

 

 


Վրեժ Հովսեփյան