Այսօր «Հարազատ թշնամի» սերիալիս վերջին սերիան է:
Տխրությամբ պետք է ասեմ, որ այսօր ես կդիտեմ իմ ամենամեծ սերիալի վերջին սերիան: Սերիալ, որը մոտ 400 սերիա (սկզբում չրեմ նայել) ինձ օրական 40 րոպե պահում էին հեռուստաէկրանի առջև:
Սցենարային լուծումներ, որոնք շատ ժամանակ տեղի էին ունեցել իմ կամ ծանոթներից մեկի հետ:
Էս մեծ ստատուսով ես շնորհակալություն եմ ասում բոլորին ով կարողացավ այսքան հետաքրքիր, քննադատվող, գովերգվող, գաղտնիքներով լի հետաքրքիր սերիալ նկարահանել ու, չնայած շատ քֆրտոցների, պետք է փաստեմ, որ էս սերիալը նայում էին շատ շատերը ու շատերին էր հետաքրիր՝ ինչքան էլ, որ դա չխոստովանեին:
Այսօր 21:00-ից սկսած, կարամ տեսնեմ նաև, թե ոնց են նկարահանել սերիալը, կխոսեն դերասանները, կլինեն կադրից դուրս կադրեր, կտեսնեմ թե իրականում էտ դերասանները ոնց են իրար հետ եղել, իրականում էնքան պրոֆեսիոնալ էին, որ իրար ընկեր լինելով կարողացել էին «ինձ ապացուցել» որ իրան թշնամիներ էին:
Կարճ ասած. «Այսօր իրիկունը ժամը 9-ից սկսած ես անհասանելի եմ ու ուշադիր նայելու եմ այն ինչին երկար եմ սպասել.... հուսամ վերջաբանը կլինի սպասված, հետաքրքիր ու տեսարժան»:
Անկախ Հայաստան