Կաթը օգտակար է ոչ միայն ոսկորների եւ մկանների համար, այլ նաեւ ուղեղի: Այն բարձրացնում է գլուտատիոն կոչվող հակաօքսիդանտների քանակը, պնդում են Քանզասի համալսարանի գիտնականները:
Կամավորների ուղեղը սկանավորել են գլուտատիոնի մակարդակը որոշելու համար: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր կաթ են խմում, առանձնանում են այս հակաօքսիդանտի ավելի բարձր պարունակությամբ՝ կաթ չօգտագործող մարդկանց համեմատ:
Նախագծի ղեկավար նեվրոպաթոլոգ Ին-Յան Չոյը եւ դիետոլոդ Դեբրա Սալլիվանը նշում են, որ գլուտատիոնը նպաստում է օքսիդացման գործընթացների կանխարգելմանը: Նշենք, որ այս գործընթացներն ակտիվանում են Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդության հետեւանքով:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ կաթը դրական է անդրադառնում տղամարդկանց եւ կանանց նյարդային համակարգի կենտրոնական հատվածի վրա եւ ունի մի շարք կարեւոր հատկություններ, որոնք անհրաժեշտ են ուժերը վերականգնելու համար: Ավելին՝ այն կարող է հարստացնել օրգանիզմը եւ ուղեղը հակաօքսիդանտներով՝ այդպիսով օգնելով օրգանիզմին մի շարք վտանգավոր գործընթացների դեմ պայքարի գործում:
Վրեժ Հովսեփյան