3 օրվա ընթացքում Էստոնիայի վարչապետի գրասենյակը, Խորհրդարանի ղեկավարությունն ու երկրի ամենահայտնի լրատվամիջոցները 500-ից ավելի էլեկտրոնային նամակ են ստացել «2 քայլ, 1 րոպե' հանուն 1,5 միլիոնի» ակցիայի շրջանակներում' Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով:
Մինչև շաբաթվա վերջ Էստոնիայի իշխանությունն ու լրատվամիջոցները կշարունակեն ստանալ նամակներ Հայաստանի և աշխարհի քաղաքացիներից: Ակցիան կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, Երիտասարդ պատմագետների ասոցիացիան՝ Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ:
Նամակներում հիմնականում նշվում է՝
«Կոչ ենք անում Ձեզ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված' 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն իր գագաթնակետին է հասել 1915 թվականին»
Հ.Գ. Հիշում և պահանջում եմ...
Գրիգորյան Ժորա