ՀՀ պաշտպանության նախարարության պատկանող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառավարության որոշմամբ դարձավ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Ինչպես նշեց հարցը ներկայացնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մեկ շաբաթվա ընթացքում կհաստատվի ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրագրված է Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող 10 411 911 հազ. դրամ (ձեռք բերման արժեք) անշարժ գույքը՝ բաղկացած 46335,7 քմ մարզամշակութային կենտրոնից, 40 և 50 քմ օժանդակ շինություններից, 2800 քմ ջրավազաններից և աստիճանից, 3851,3 քմ ջրավազանից և 9 559587 հեկտար սեփական հողամասից:
Անահիտ Գրիգորյան