Այսօր ԲՀԿ նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից: Հայտարարության մեջ մասնավորապս ասվում է . «Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի: Միևնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման և ընդհանուր նպատակների իրականացման»:
Ուրիխանյանի դիրքորոշումը հստակ է. նա դուրս է գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցությունից և ստեղծում է նոր քաղաքական միավոր: Հայտարարության մեջ, սակայն, ոչ մի խոսք չի ասվում այն մասին, որ Տիգրան Ուրիխանյան վայր կդնի նաև պատգամավորական մանդատը:
Տարօրինակ կլինի, եթե Ուրիխանյանը դուրս գա Բարգավաճ Հայաստանից, ստեղծի նոր կուսակցություն, սակայն շարունակի մնալ ԲՀԿ խմբակցությունում: Դա պարզապես զավեշտալի կլինի:
Արման Ղարիբյան