Անթույլատրելի է քաղաքական պայքարի ռեսուրս չունեցող ուժի կողմից մանիպուլացնել մարդկանց գիտակցությունը' նրանց մղելով կործանարար գործողությունների: Քաղաքացիական բանակ ստեղծելը, բանկային համակարգի դեմ պայքար սկսելը պայքար է ոչ թե այս կամ այն վատ իշխանավորի դեմ, այլ քաղաքացու պայքարն է պետական ինստուտները կործանելու համար: Սա լուրջ և վտանգավոր գիծ է' իր բոլոր հետևանքներով հանդերձ: Ազգային անվտանգության խնդիր ունեցող պետության մեջ ցանկացած նման քայլ նշանակում է սահմանային ամրության խարխլում' դրանից բխող բոլոր հետևանքներով: Սա այն վտանգավոր գծի տրանսֆորմացիան է, որը տարիներ շարունակ իշխել է ընդդիմադիր դաշտում: Իսկ դա ոչինչ չտվող հանրահավաքային-հրապարակային պայքարն է:
Կնյազ Սարոյան