2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, կազմել է 173 հազար ՀՀ դրամ, ընդ որում՝ պետական հատվածում աշխատողներինը կազմել է 155 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածինը՝ 199 հազար: Պաշտոնական այս թիվն, ինչպես ամեն երևույթ մեր երկրում, իրականի հետ առնչություն չունի:
Եթե մենք պետական հատվածի աշխատավարձերի շրջանակից բացառենք ընդամենը 600-700 մարդ կազմող բարձրաստիճան պաշտոնյանների աննորմալ բարձր աշխատավարձերը՝ 500.000 դրամից ավելի, ու առանց դրանց միջինացնենք այդ թիվը, հաստատ կստանանք 50.000-ի կարգի թիվ՝ մոտ 100 դոլար: Ամեն դեպքում մարդիկ հենց նման աշխատավարձեր են ստանում տարիներ շարունակ պետական հատվածում:
Վախթանգ Սիրադեղյան