Ձմեռը սովորաբար այնքան էլ դրական չի անդրադառնում մեր կազմվածքի վրա, քանի որ տարվա ցուրտ եղանակին մենք ավելի շատ ենք կալորիաներ օգտագործում եւ ավելի քիչ մարզվում: Ստորեւ ներկայացնում ենք 5 անսպասելի միջոց «ձմռան» ավելորդ քաշից ազատվելու համար:
- Ավելի շատ ժամանակ անցկացրեք արեւի տակ: Շատերի մոտ արեւի լույսի պակասի պատճառով սկսվում է գարնանային դեպրեսիան, որը ստիպում է ավելի շատ սնվել՝ նախընտրելով, ընդ որում, բարձր կալորիականությամբ վնասակար սնունդը: Եթե հետեւեք այս խորհրդին, վիտամին D-ն կօգնի զերծ մնալ դեպրեսիայից եւ ափից շատ չեք ուտի:
- Ծովային ջրիմուռներում պարունակվող նյութերը նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն, նվազեցնում ճարպի մակարդակը լյարդում եւ վնասակար խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:
- Ուշադիր եղեք հոտերի նկատմամբ: Որոշ գիտնականներ պնդում են, որ սեւ պղպեղի, կանաչ խնձորի եւ բանանի հոտը նպաստում է նիհարելուն, այդ պատճառով խորհուրդ է տրվում ավելի հաճախ շնչել դրանց հոտը:
- Ջուր խմեք մինչեւ սնվելը: Մասնագետների խոսքով՝ սննդից առաջ երկու բաժակ ջուր խմելն օգնում է կասեցնել ախորժակը եւ նիհարել:
- Բանջարեղենի հյութեր խմեք: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, նյութափոխանակության խախտմամբ մարդիկ, ովքեր օրական առնվազն մեկ բաժակ բանջարեղենի հյութ են խմում, նիհարում են 4 անգամ ավելի արագ: Հյութը, բնականաբար, շաքար չպետք է պարունակի:
Վրեժ Հովսեփյան