Այ հիմա ներողություն Սոսի վերաբերյալ գրած ստատուսիս համար: Այսօր երջանկահիշատակ Կարեն Ջանիբեկյանի, որդին՝ Սոսը, ներողություն է խնդել իր գրած ստատուսի համար ու մասնավորապես ասել է. «Հազար ներողություն, որ նման բան եմ արել: ախ՜, եթե հասկանաիք ինչ եմ գրել»:


Այ էսքանից հետո, միանշանակ պարզ է դառնում, որ Սոսի գրած ստատուսը ոչ մի դերասանական կամ ուշադրություն գրավելու միտք չի ունեցել ու մարդը դա գրել է, ցավից ու առանց մտածված՝ փորձելով իր ցավը արտահայտել հենց առաջինը ՖԲ-ով:


Եսիմ, կարա նաև լինի, որ էս երկրորդ ստատուսն էլ է, ոչ սրտանց ու բողոքների ազդեցության ներքո գրված, բայց էս էն դեպքն է, որ ես անձամբ չեմ ուզում հավատալ Սոսի՝ էտ աստիճան վատ մարդ լինելու մեջ:


Այնպես, որ ես էլ եմ ներողություն խնդրում իմ գրած ստատուսի համար. միգուցե հապճեպ գրված ստատուս էր...

 

 

Անկախ Հայաստան