Տեխնիկական աջակցության շրջանակներում ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն: Դրամաշնորհը տրամադրվել է ԵՏՄ-ի «Ճանապարհային քարտեզ»-ի համար նախատեսված գործառույթների իրականացման համար:
Ընդհանուր առմամբ այս նախագիծը ունի վեց ուղղություն, որոնք են ' մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում:
Վերը նշված ուղղությունների կազմակերպումը խիստ անհրաժեշտ է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հետ կապված գործընթացները սահուն, հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Նման աջակցությունը լինելու է շարունակական, և ապագայում ռուսական կողմը նախատեսում է տրամադրել անհատույց օժանդակություն՝ ընդհանուր 47 մլն ԱՄՆ դոլարի և 130 մլն ռուբլու չափով: Այն կիրականացվի գալիք 3 տարվա ընթացքում:
Այդ գումարների շրջանակում Ռուսաստանը հայկական կողմին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Բացի դրանից, ռուսական կողմը կկազմակերպի ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:
Վաչագան Գևորգյան