Ռասիզմի հետևանքով աշխարհում թերևս ամենաշատ տուժված ազգերից մեկը մենք ենք ու դա մեր մաշկի վրա զգում ենք 1915 թվից առ այսօր՝ Թուրքիայից սկսած Եվրոպայով ու Ռուսաստանով վերջացրած: Ռասիզմի դեմ մեծ ակցիա անելով մենք մեր երկրում չենք կարողանում հանդուրժել պարսիկ տուրիստի ներկայությունը:Հիմա մենք իրավունք ունե՞նք պահանջելու այլ ազգերին մեր հանդեպ դրսևորել խիստ հարգալից վերաբերմունք, երբ ինքներս մեր կաշվի վրա զգալով այս ամենը, անում ենք տրամաբանորեն հակառակը: Ի՞նչ ունեք պարսիկ անշառ տուրիստի դեմ, որը քո երկիրը հարստացնելուց բացի ուրիշ բան չի անում: Ի՞նչի տարվա մեջ ընդամենը 5 օր չեք կարողանում հանդուրժել այդ մարդկանց ներկայությունը,ինչո՞վ են ձեզ խանգարում: Բա որ իրենք մի քանի տարի էստեղ մնային ու աշխատեին ու սկսեին անել այն հանցագործություններն ինչ անում են հայերն արտասահմանում: Նույն վերաբերմունքը դրսևորում ենք նաև մոլոկանների ու եզդիների հանդեպ:

 

 

Հարություն Մնացականյան