Ծխող ծնողների երեխաների սիրտը
Ամերիկյան սրտի ասոցիացիան նոր ուսումնասիրություն է հրապարակել, համաձայն որի, այն երեխաները, ում երկու ծնողներն էլ ծխող են եղել երեխայի մանկության ու դեռահասության ընթացքում, պետք է անպատճառ դիմեն սրտաբանի ու հետազոտություն անցնեն:
Ուսումնասիրությունը համեմատել է 1980-1983 թվականներին ծնված երեխաների կարդիո-տվյալները՝ 2001-2007-ի ընթացքում: Այդ խմբում ընդգրկված են եղել, ինչպես ծխող ծնողներ ունեցող, այնպես էլ չծխող ծնողներ ունեցող երեխաներ, որոնք արդեն չափահաս են:
Պարզվել է, որ այն անձանց մոտ, ում ծնողներից մեկը կամ երկուսը ծխող են սրտանոթային հիվանդություններ ունենալու ռիսկը 2 անգամ ավելի շատ է, քան չծխող ծնողների երեխաներինը:
Գիտնականները եզրակացրել են, որ ծնողների ծխելը մանկության ընթացքում ուղղակի ազդեցություն է ունենում երեխայի ֆիզիկական առողջության վրա, երբ նրանք դառնում են հասուն