Մոնթեբելո քաղաքում ' ԱՄՆ Հարավային Քալիֆորնիայում, բոլոր հայկական դպրոցների ավելի քան 600 աշակերտները հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ՝ հարգելու իրենց նախնիների հիշատակը և նշանավորել հայոց ողբերգության 100-րդ տարելիցը:

 

 


Արարողությանը ներկա են եղել նաև ծնողները, ուսուցիչները և քաղաքի ղեկավարության անդամները: Ելույթով հանդես են եկել Մոնթեբելոյի քաղաքապետ Ջեք Հաջինյանը, քաղաքային խորհրդի անդամ Վիվիան Ռոմերոն և քաղաքի կառավարիչ Ֆրանչեսկա Թաքեր Շայլերը: Նրանք Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում արդարության և ճշմարտության կոչ են արել:

 

 

Ժորա Գրիգորյան