Սովորաբար ճապոնացիների համար գարունը գալիս է, երբ բացվում են բալենու բողբոջները: Սակուրան սկսում է ծաղկել մարտի վերջին և ապրիլի սկզբին: Սակայն այս տարի, ինչպես պնդում են ճապոնացի բուսաբանները, Տոկիոն ծածկվել է սակուրայի ծաղիկներով ժամանակից շուտ՝ տաք ձմռան պատճառով: Հազարավոր մարդիկ արդեն շտապել են Ճապոնիա՝ այս հիասքանչ գեղեցկությունը տեսնելու համար: