Այսօր Մարսելի «Օլիմպիկի» 20-ամյա հայ պաշտպան' Գաել Անդոնյանը, որն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, ժամանեց Երևան:
«Մեծ սիրով ընդունեցի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։ 2012-ին, երբ եղավ առաջին հրավերը, ես չընդունեցի, քանի որ դեռ շատ երիտասարդ էի ու անփորձ: Դա չէր նշանակում, որ չեմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում: Իմ և ընտանիքիս համար մեծ պատիվ է, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում: Ծնողներս ծնվել են Ֆրանսիայում, իսկ նախնիներս Հայաստանից են: Ցավոք, հայերեն չգիտեմ: Հայաստանի մասին ևս շատ բան չգիտեմ, բայց սա լավ առիթ է ավելի լավ ճանաչել երկիրը: Հայաստանում բնակվող բարեկամներ չունեմ: Հայ ազգականներ ունեմ ԱՄՆ-ում:
Գաել Անդոնյանի պաշտոնական հրավերն ուղարկվել է դեռևս մարտի 9-ին՝ պաշտոնական գրությամբ: Ֆուտբոլիստի փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չկա, բոլոր փաստաթղթերը պատրաստ են եղել վաղուց:
Հ.Գ. Մաղթենք Գաել Անդոնյանին կանաչ լույս մեր Ազգաին հավաքականում, Մարտի 29-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու ալբանացիների հետ, հոսանք նա ևս կմասնակցի...
Գրիգորյան Ժորա