Ստորեւ ներկայացվում է 1910-1916 թթ. Ռուսաստանի արտգործնախարար Ս. Դ. Սազոնովի հայտարարություններից երեքը հայկական հարցի առնչությամբ.

ա) 1913 թ. սեպտեմբեր - «Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի Թուրքիայի ամբողջականությունն Ասիայում պահպանվի»:

բ) 1914 թ. նոյեմբեր - «Հայերը պետք է համոզված լինեն, որ Թուրքիայից գրաված հայկական նահանգներում եւ Կիլիկիայում պետք է հաստատվի ինքնավարություն՝ Ռուսաստանի հովանու ներքո»:

 

 

գ) 1916 թ. հուլիս - «Ինչ վերաբերվում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Թուրքերի պատժիչ միջոցներից հետո՝ թվական հարաբերությունն ավելի է փոխվել ի վնաս հայերի, որոնք ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի (Արեւմտահայաստան) բնակչության 25 %-ը: Այս պայմաններում հայերի ինքնավարությունն իրապես անարդար հետեւանք կունենա եւ չի կարելի թույլ տալ, որ նրանք ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ