Ըմպելիք, որը ավելացնում է ճարպը
Որովայնի հատվածում ճարպերի կուտակումը՝ ավելորդ քաշի ու սխալ սննդակարգի առաջին հետևանքներից է: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արհեստականորեն քաղցրացված ըմպելիքները՝ տարբեր հյութեր՝ գազավորված ու «բնական», առաջին հերթին ճարպի շերտեր են ավելացնում որովայնի հատվածում, ինչն էլ իր հերթին դառնում է սրտանոթային հիվանդությունների ու երկրորդ տիպի դիաբետի զարգացման պատճառ:
Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են 60-ից բարձր տարիքի 750 մարդու որովայնի հատվածում ճարպակալման ու արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ օգտագործելու միջև կապը:
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր չեն օգտագործում նշյալ ըմպելիքները 3 անգամ ավելի պակաս է լինում որովայնի շրջանում ճարպերի հաստությունը, նրանք, ովքեր երբեմն-երբեմն են միայն օգտագործում 2 անգամ ավելի պակաս:
Ուսումնասիրությունը եզրակացնում է, որ արհեստականոր քաղցրացված ըմպելիքները ավելացնում են այսպես կոչված վիսցերալ ճարպի քանակը, ինչը ուղղակի ազդում է սրտանոթային համակարգի վրա և բազմապատկում է երկրորդ տիպի դիաբետ ունենալու հավանականությունը: