Հակակապիտալիստական Blockupy շարժումը՝ կոչ է արել Մարտի 18-ը հայտարարել Եվրոպական հակաճկնաժամային քաղաքականության բողոքարկման օր :
Սրա համար առիթ է հանդիսացել Եվրոպական ԿԲ-ի նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը : Անկարգությունները սկսվել են բողոքի ակցիայի մեկնարկի հետ միասին :
Քաղաքի կենտրոնական մասում, Հին օպերայօ շենքից ոչ հեռու, ցուցարարները սկսել են քարկոծել ոստիկաններին :Նվազագույնը մեկ ոստիկան վիրավորվել է, հայտնում է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը : Վիրավորվել է նաև մեկ ցուցարար :
Ոստիկանները դիմել են ջրցանների օգնությանը : <<Հաշվի առնելով ցույցի մասշտաբները, ջրցանների օգտագործումն անհրաժեշտություն էր >> գրել է Ֆրանսիայի ոստիկանությունը իր Տվիտերյան էջում : Ինչպես հայտնում է ոստիկանության գրասենյակի մամլո-քարտուղարը՝ այրվել է մոտ յոթ ոստիկանական ավտոմեքենա :
Ներկաների փաստմամբ, ոստիկանությունը բոլորովին չէր ակնկալում բռնության նման դրսևորումների : Ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ Ֆրանկֆուրտի բոլոր շրջաններում ոստիկանների վրա հարձակման դեպքեր են գրանցվել : Օստենդում, որտեղ գտնվում է ԵԿԲ-ի շտաբը, դժվար թե հնարավոր լինել գտնել այնպիսի խաչմերուկ, որտեղ չլինեին այրվող աղբամաններ, անվադողեր է այլ ավտոպահեստամասեր : Ցուցարարները փորձել են կոտրել ոստիկանական դիմադրությունը, որպեսզի հայտնվեն բանկի տարածքում, սակայն դա նրանց չ հաջողվել :
Ցուցարարները քարկոծել են նաև հրշեջներին և նրանց մեքենաները, ինչը դժվարությունների առաջ է կանգնեցրել նրանց : Հայտնվում էր, որ ԵԿԲ-ից ոչ հեռու այրվել է ոստիկանական մեքենա : Դեպքի վայրում նկատվել են դիմակավորված ցուցարարներ, ովքեր փախուստի են դիմել : Ոստիկանությունը գլխավորապես մնում էր շրջափակման եզրերում, շեշտը դնելով ԵԿԲ-ի անվտանգությունն ապահովելու վրա :
Ըստ ոստիկանների, ցուցարարները փակել էին երկրի արևելյան հատվածի կարևորագույն՝ Ֆլեսսերբրյուգե (Flößerbrücke) և Ռատսվեգ (Ratswegskreisel) ավտոճանապարհները :
Հրշեջները տվիտերյան հաղորդագրության միջոցով կոչ եին անուց ցուցարարներին չխաթարել նրանց աշխատանքը <<խնդրում ենք,հանգիստ թողեք մեզ և թույլ տվեք կատարենք մեր աշխատանքը>> :
Տվիտերում կարելի էր տեսնել բազում այրվող մեքենաներ : Ոստիկանությունը տեղեկացնում էր նաև, որ որոշ անհատներ փորձել են շրջապատել Ցայլ փողոցի ոստիկանեւթյան շենքը :
Ոստիկանության մամլո-քարտուղար Կլադուիա Ռոգալսկին (Claudia Rogalski) ասել է.
<< Մթնուլորտը բավական լարված է, մենք կանխատեսում եինք, թե ինչ է տեղի ունենալու՝ այդ իսկ պատճառով բավական ուժեր եինք կենտրոնացրել, իսկ ինչ վերաբերում է նրան, ոչ ամեն ինչ արագ տեղի ունեցավ, ես կցանկանայի, որ ամենը այլ կերպ ընթանար >> : Նշել է նա :
Սկզբում ԵԿԲ-ի << ցանկապատումն >> հանգիստ էր ընթանում : Ցուցարարները տեղեկություններ են հաղորթում նաև, ոստիկանության կողմից արցունքաբեր գազի օգտագործման մասին, սակայն ոստիկանության վրա հարձակումների մասին ոչինչ չի հաղորթվում, հայտարարել է Blockupy շարժման մամլո-քարտուղարը :
ԵԿԲ-ի սկզբնամասում պլանավորվում էր հանդիսության կազմակերպում, նոր մասնաճյուղի բացման առիթով :
Բանկն արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է երկու ապակե աշտարակներում : Blockupy շարժման կազմակերպիչները դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարել եին, որ խաթարու են բոլոր հանդիսությունները, կազմակերպելւվ քաղաքացիական բողոքի ակցիաներ, փակելով բանուկ փողոցները : Ոստիկանոության կանխատեսումներով՝ ակցիային կմասնակցեն ավելի քան 10.000 ցուցարար, իսկ կեսօրից հետո կազմակերպվելու են ցուցարարների բազմամարդ երթեր :
Սուրեն Ավդալյան