Սիրողական տեսանյութ՝ մարտի 20-ին Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ: «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության ներկայացուցիչ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դնում ճիշտ այն պահին, երբ ուրբաթօրյա նամազի մասնակիցները հանդես էին գալիս՝ «Մահ Ամերիկային, մահ Իսրայելին» կոչերով:

 


Ընդհանուր առմամբ, այդ օրը եմենյան մզկիթների դեմ համակարգված կերպով իրականացված 5 հարձակումների հետևանքով զոհվել է 137, վիրավորվել 345 մարդ:

 

 

Արմեն Պետրոսյան