Այս տարին արտաքին քաղաքականության առումով բավականին բեկումնային էր Հայաստանի համար:
2015թ հունվարից ՀՀ-ն դարձավ ԵՏՄ անդամ, որն, ըստ որոշ կանխատեսումների, կնպաստեր այլ կառույցների' մասնավորապես ԵՄ-ի հետ կապերի թուլացմանը: Սակայն ինչպես տեսնում ենք ԵՄ-ՀՀ համագործակցությունը շարունակվում է' ինչը փաստում են ԵՄ տարբեր կառույցների և երկրների հետ ունեցած մեր շարունակական ու փոխշահավետ շփումները:


Իհարկե, սա նորմալ գործըթաց է, քանզի Հայաստանն անկախ երկիր է և ցանկացած համագործակցություն, որը բխում է երկրի շահերից պետք է կյանքի կոչել։ Մեկ անգամ չէ, որ մեր պետական գործիչները ասել են, որ մենք չենք պատրաստվում ԵՏՄ-ին անդամակցելով մեկուսանալ աշխարհից:


Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այո, մենք բարեկամ ժողովուրդներ ենք, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր կապերը խզենք աշխարհի մնացած երկրների հետ:
Այս մասին իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Վերջինս մասնավորպես նշել է.


«Հայաստանն անկախ երկիր է և իր պետական շահերից բխող որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Այո, Հայաստանը ԵՏՄ անդամ է, պարտավորություններ ունի այդ միության շրջանակում, սակայն մենք համոզված ենք, որ այդ պարտավորությունները չեն խախտվի, և Հայաստանը կզարգացնի իր հարաբերությունները ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ' չվնասելով միության շահերը»:


Հ.Գ. Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014թ.–ի մայիսին Աստանայում ԵՏՄ–ի մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտել 2015թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի անդամակցությունը։ ՄՄ մասնակից երկրների ընդհանուր ՀՆԱ–ն կազմում է ԱՊՀ համախառն ապրանքի 85 տոկոսը։ ԵՏՄ–ի ստեղծումն այս երկրներին ինտեգրման ավելի բարձր մակարդակ կապահովի։

 

 

Արման Ղարիբյան