Սիրելի ընկերներ, սրտացավ հայրենակիցներ,


Անասելի զգացողություններ ունեմ այս օրերին, երբ մի փոքրիկ , բայց կարևոր նախաձեռնությունը ցույց տվեց, որ միասնությունը այլընտրանք չունի, ու դեռ ամեն ինչ կորած չէ...


Դիվերսիոն ներթափանցումները կանխելու համակարգեր ստեղծելու վերաբերյալ դրամահավաքի գաղափարը լուրջ հավանության է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, ոչ միայն իր առօրյան համեստ կամ մի կերպ կազմակերպող ՀՀ քաղաքացիների կողմից, այև մասնագիտական տարբեր խմբերի կողմից, առանձին գիտնականների կողմից...


Մի ճշգրտում. մի քանի գրառումներ նկատեցի, որ սա PR ակցիա է, ու սրանով ամբիցիաներս եմ բավարարում..Այո, սա նաև PR ակցիա է, բայց ոչ թե նվաստիս անձի, այլ' ՀՀ քաղաքացու և հայ զինվորի միասնականության բովանդակություն է ու PR-ը... իսկ ես, ինչպես զինվորին հարգող ու նրա արածը գնահատող ցանկացած մարդ, պետք է ամբիցիա ունենա զինվորի թիկունքն ապահովելու....


Իմ անունը քիչ կտեսենք այս նախաձեռնության մեջ. մի քանի օր անց կձավորվի պրոֆեսինոալներից բաղկացած այն խումբը, որը իր վրա կվերցնի այս շատ պատասխանատու գործը և ավարտին կհասցնի...


Ինչ վերաբերվում է նրան, թե բանակի հետ հանդիպումներ լինելո՞ւ է, թե՞ ոչ, հիմնադրամ բացվելո՞ւ է, հաշվեհամարներ լինելո՞ւ է, թե՞ այլ ձևով է իրականացվելու դրահամահավաքությունը, ասեմ, որ էդ ամենի պատասխանը կտա հենց այդ խումբը, որը մինչև ճշգրիտ չիմանա ինչքան ու ինչի վրա է ծախսվելու, քայլեր չի ձռնարկի ու ոչ մեկի լուման չի հավաքի...


Էնպես որ մեր բռնած գործին հաջողություն...

 

 

Դավիթ Սանասարյան