Այսօր մարտի 23-ին Բրիտանիայի ժամանակով 14:30-ին՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցը:
Միջազգային լրատվամիջոցը տեղեկացնում է, որ պատգամավորները հավաքվելու են քննարկելու Ներքին գործերի նախարարությանը (Home Office) առնչվող հարցեր: «Օրը կեզրափակվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ քննարկմամբ' Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ստեֆըն Փոունդի առաջնորդությամբ»,- հայտնում է BBC-ին:

 

(Ըստ' www.armeniangenocide100.org)

 

 

Գրիգորյան Ժորա