Մենք հաճախ երազներ ենք տեսնում, որոնց մի մասը կատարվում է; Երազը կարող է նաև մեզ ինչ-որ միտք հուշել, երբեմն' անսովոր, «տարօրինակ» երազ տեսնելով' մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչ է նշանակում:
Բացարձակապես բոլոր երազներում որոշակի ուղերձներ կան: Բայց լինում են նաև առանձնահատուկ, կանխագուշակող երազներ, որոնք հաղորդումներ են պարունակում ապագայի մասին, ավելի հաճախ' կենսական նշանակության տեղեկություններ: Կանխագուշակող երազը մյուսներից տարբերելը շատ դժվար է. դրա համար, առաջին հերթին, պետք է ուշադիր լինեք ընդհանրապես ձեր բոլոր երազների նկատմամբ: Շատ ցանկալի կլինի, որ օրագիր պահեք: Սեփական երազների մշտական վերլուծությունը կօգնի էական նշանակությամբ ուղերձը տարբերակել սովորականներից:
Դա, որպես կանոն, ստացվում է ենթագիտակցաբար. դուք պարզապես զգում եք, որ այդ երազը կարևոր իմաստ է պարունակում, այն դրոշմվում է ձեր ուղեղում, առանձնահատուկ «նստվածք» է թողնում և բառացիորեն բղավում է' «ուշադիր եղիր իմ նկատմամբ»: Եվ այնքան էլ կարևոր չէ, երազը հինգշաբթիից ուրբաթ է ձեզ «այցելել», թե Լուսնի որևէ կոնկրետ օր:
Յուրաքանչյուր մարդ իր անհատական աստղաբանական օրերն ունի' հաջողության կամ անհաջողության օրեր, գուշակություն պարունակող կամ սովորական երազների օրեր: Ավելի լավ է ոչ թե արտաքին ընդհանրական մեկնություններին կամ երազահաններում գրված նշանակություններին հետևեք, այլ վստահեք ձեր զգացողություններին: Ստեղծելով խորհրդանիշերի ձեր սեփական բառարանը, նշելով, թե ինչպիսի իրադարձություններից առաջ եք դուք որոշակի երազներ տեսնում, կարելի է հասկանալ, թե դուք ինչու եք այս կամ այն «ուղերձը» ստանում:
Ձեր ենթագիտակցությունը ձեր մասին շատ ավելի բան գիտի, քան դուք ինքներդ. այն միանգամայն ճշգրիտ տալիս է ձեր վիճակների ախտորոշումը և կարող է շատ բան կանխատեսել, ինչպես' մեծ տհաճությունները, այնպես էլ' վիթխարի հաջողությունը, նաև ցանկացած այլ' նշանակալի կամ պակաս նշանակալի իրադարձություն:
Շարունակությունը՝ այստեղ