Հաստ և լայն շուրթեր
Եթե այս կանայք մի բան հավանում են, ապա անպայման պետք է այն ձեռք բերեն և ինչքան հնարավոր է, շուտ: Բոլորովին կապ չունի, թե ինչի մասին է խոսքը’ նոր պայուսակի, թե տղամարդու…
Հաճախ են դիմում ռիսկի և լի են էներգիայով: Չեն ամաչում իրենց վրա վերցնել նախաձեռնությունը և առաջինը զանգահարել կամ ժամադրել: Այսպիսի ազջիկները չեն սպասում բնության հրաշքների, նրանք իրենք վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Հիմա կամ երբեք. սա է նրանց նշանաբանը:
Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, որը կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:
Հաստ, բայց նեղ շուրթեր
Ռոմանտիկ են: Այսպիսի կանանց համար առաջին տեղում էմոցիաներն են,այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ են և անկումներ: Նման կինը սրտացավ է, հեշտությամբ կլսի յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկեր է: Սակայն նրանք չեն սիրում խորանալ խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը այդ խնդրի վրա’ խաբելով հենց իրենց:
Նրանք իրենց կողքին պատկերացնում են սնդուսափայլ ամսագրերում նկարահանվող իդեալական տղաներին, իսկ սերն էլ հեքիաթում ծնված մի զգացմունք է նրանց համար
Շարունակությունը՝ այստեղ