Իչան տուրիստական քաղաքում, որը գտնվում է Չինաստանի կենտրոնական հատվածում, տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն՝ բաց երկնքի տակ: Միջոցառումը նվիրված էր գույների գարնանային փառատոնին: Սովորաբար հենց այս ժամանակահատվածում է քաղաքում նկատվում զբոսաշրջիկների մեծ հոսք: Եթե միջոցառման կազմակերպիչները ցանկացել են դարձնել այս ցուցադրությունն ուղղակի շոու-թայմ հանգստացողների համար, ապա, կարելի է ասել, որ դա նրանց մոտ ստացվել է: