Ելնելով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներից' կարելի է եզրակացնել, որ նախորդ տարի գյուղմթերքների արտադրության ծավալները աճել են , և դա չնայած տարեսկզբին արձանագրված եղանակային անբարենպաստ պայմաններին:


Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստել են հողօգտագործողներին մատչելի գնով տրամադրված սերմացուն, ինչպես նաև պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրի արդյունավետությունը:
Խոսելով գյուղատնտեսական ծրագրերի մասին. պետք է ընդգծել , որ այս ոլորտում ոռոգման սեզոնին լավ են նախապատրաստվել և ամեն ինչ արվելու է, որպեսզի ոռոգումը նախորդ տարվա համեմատ իրականացվի առավել կազմակերպված ու արդյունավետ:


Հարկ է նշել, որ հանրապետությունում մեծ է լոլիկի պահանջարկը: Այդ իսկ պատճառով, ինչպես պարզ դարձավ, կառավարությունը պատրաստ է վերամշակող ընկերություններին օժանդակել, քննարկել ֆինանսական հարցերը, գյուղացիական տնտեսությունների ողջ արտադրանքը մթերելու համար:

 

 

Անի Սանոսյան