1.Ի՞նչ ակնկալիքներ ունենք տան մաքրության ու սննդի հարցում:
2.Մենք մեզ նորմա՞լ ենք զգում միմյանց ընկերների հետ շփման մեջ:
3.Եթե քեզ արտակարգ կարիերա առաջարկեն, որի համար պետք է որոշ ժամանակով հեռանալ ընտանիքից ու ընկերներից, դու ինչպե՞ս կվերաբերվես դրան:
4.Ինչպե՞ս ես վերաբերվում իմ հավատքին/ կրոնական պատկանելությանը/ աթեիստ լինելուն:
Միջին ծանրություն:
5.Մենք լիովին տեղյա՞կ ենք միմյանց գենետիկ/ոչ գենետիկ հիվանդություններից:
6.Ինչպե՞ս ենք վարվելու, երբ մեր ծնողները փորձեն միջամտել մեր ընտանիքի հարցերին կամ կառավարել մեզ:
7.Մենք պատրա՞ստ ենք ադեկվատորեն լսելու միմյանց դժգոհություններն ու անհանգստությունները:
Մոտենանք ծանրաձողին:
8.Եթե երեխա ունենանք, ի՞նչ հիմնական սկզբունքներով ենք նրան մեծացնելու: Ընկալու՞մ ես, որ հավասարազոր պատասխանատու ենք այդ հարցում:
9.Մենք տեղյա՞կ ենք միմյանց եկամուտներից, պարտքերից ու ֆինանսական վիճակից առհասարակ:
10.Մենք ի վիճակի՞ ենք ազատորեն քննարկելու մեր սեքսուալ ցանկությունները, պահանջմունքներն ու վախերը:
Լյուսի Քոչարյան