Խորհրդային տարիներին մի մանկապատանեկան գիտաֆանտաստիկ ֆիլմ կար' «Մոսկվա-Կասիոպեա»: Կասիոպեա մոլորակում ռոբոտները սխալ հասկանալով մարդկանց երջանկության, երջանիկ լինելու ցանկության իմաստը, մոլորակի բնակիչներին հատուկ հաբեր են տալիս, որի հետևանքով նրանք հայտնվում են ապուշ երջանիկի կարգավիճակում, առանց մտածելու, զգալու , առանց իրական կյանքով ապրելու…


Հիմա մեր համացանցում, սոցիալական ցանցերում է, մի զգալի զանգված մշտապես հիացած է Ջենիֆեր Լոպեսի ու Քիմ Քարդաշյանի «ծիծիկներով ու տուտուզիկներով», սեքսի, էրոտիկայի վերաբերյալ գրառումներով, մերկ կանաց նկարներով: Հաճույք են ստանում աստղերի, հանրաճանաչ մարդկանց կեղտոտ սպիտակեղենը հոտոտելուց, նրանց վերաբերյալ իրական կամ ավելի հաճախ հնարովի պատմություններն ընթերցելով, միմյանց պաչիկ-մաչիկ ուղարկելով:


Մեծամասնությունը թքած ունի լուրջ, մտածելու, խորհելու առիթ տվող գրառումներից; Նրանց գլխի տարայի մեջ լցված գորշ զանգվածը արգելափակվում է դրանցից…Նրանց պետք են տափակ հումորներներ ու մի քանի տողանոց, մակերեսային, հայհոյախառն, անհասկանալի խզբզոցներ ու ապուշություններ:
Համացանցի անչափահաս, նոր «հասունացած» վիրտուալ երազախաբների, վիրտուալ կյանքում սեռահասունացածների ու վավաշոտների մի կուռ բանակ միայն ընթերցում է այդ կարգի գրառումներն ու նյութերը:


Մի խոսքով' գնացեք հա՞…Գնացեք «Օդնոկլասնիկ», գնացեք ձեր ծիծիկներն ու տուտուզիկներն էլ տարեք հետներդ, մխտռած սպիտակեղենով փաթեթավորված…


Ցավալին այն է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստնն էլ է կործանվելու Կասիոպեայի նման, իր ապուշ, երջանիկ, առանց ալիքների գորշ զանգված ունեցող կիսաֆաբրիկատների սերնդով…

 

 

Ռոբերտ Մելքոնյան