Դե, ինչպես ասում են' Շնորհավոր Նոր Տարի...
Հայերը անհիշելի ժամանակներից Ամանորը տոնում էին գարնանային օրահավասարին' մարտի 21-ին: Տարվա սկիզբը հաշվարկվում էր Վահագնի ծննդից, և այդ հաշվարկով գալիք մարտի 21-ին սկսվում է 9598 թվականը:
Տարին բնական պարբերություն է: Ինչպես ամեն մի պարբերություն, տարին էլ սկսվում է ծնունդով: Ամեն մի ծնունդ - դա գարուն է: Տարվա ծնունդն էլ գարուն է: Տարին սկսվում է հենց գարնան առաջին օրը' Արեգի 1-ին: Տիեզերական տարին էլ սկսվում է Տիեզերական Գարնանը և ավարտվում է Տիեզերակա Ձմեռով:
Տիեզերական Ձմռանը երկրի վրա պակասում է Տիեզերական Հուրը (էներգիան) և ցրտաշունչ Վիշապն է տնօրինում երկրային կյանքը:Արիները, որ հրածին են և իրենց ներքին կենսահուրը սնում են Տիեզերական հուրից, բավական տկարանում են: Բայց Ձմռանից հետո գալու է գարուն: Երկրի և երկնքի աստվածային երկնքից հենց գարնան առաջին օրը' Արեգի 1-ին վերածնվելու է Վիշապին սպանելու, նրա պղծությունը երկրի վրայից լվալու Համաշխարհային Ջրհեղեղով, իր Զորությամբ սնելու երկրային աստվածների' Արիների Ցեղը և նորից արարումը հաստատելու երկրի վրա: Վահագնը Գարուն է բերելու աշխարհին, երիկրի վրա նոր պատմություն, Արարատում' նոր տարեգրություն:
Մարինա Գևորգյան