Կիլինիկական դեպրեսիան՝ վիտամինի պակասի հետևանք
Վիտամին D-ի դեֆիցիտ և կլինիկական դեպրեսիայի միջև կապ կա: Սա հայտնաբերել են Օրեգոնի համալսարանի գիտնականները: Նրանց իրականացրած հետազոտությանը մասնակցել են 18-25 տարեկան 185 աղջիկ և կին:
Վիտամին D-ի առկայությունը ճշտվել է արյան անալիզի, ինչպես նաև հարցաթերթիկների միջոցով: Ուսումնասիրությունն իրականացվել է 5 շաբաթվա ընթացքում:
Պարզվել է, որ յուրաքանչյուր շաբաթ մասնակիցների 1/3-րդի մոտ եղել է դեպրեսիա: Ընդ որում, այն կանայք, ովքեր ունեցել են վիտամին D-ի պակաս սթրեսն ու դեպրեսիան 37 տոկոս ավելի շատ է եղել, քան նրանց մոտ, ովքեր ունեցել են վիտամին D-ի բավարար քանակություն:
Նշենք, որ վիտամին D-ն առողջության պահպանման համար կարևոր տարր է: Այն օգտակար է ոսկրային համակարգին ու մկանային հյուսվածքներին: Վիտամին D-ի պակասի դեպքում օրգանիզմի դիմադրողականությունը ընկնում է, զարգանում են որոշ տեսակի քաղցկեղներ և սրտանոթային համակարգի հիվանդություններ:
Գիտնականներ նշում են, որ վիտամին D-ի պակասը կանանց մոտ դեպրեսիայի միակ պատճառը չէ, սակայն հաշվի առնելով այն, որ դրա պակասը իջեցնում է իմունիտետը, կարելի է ենթադրել, որ դրա հետևանքով էլ առաջանում է դեպրեսիան: