Ոտքերի տհաճ հոտը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Առավել տարածված պատճառ է հիգիենայի կանոններին չհետևելը: Կան բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել տհաճ հոտից:
1. Տաք ջրի մեջ պարզապես սննդային սոդա ավելացրեք և ոտքերը ջրում 10 րոպե թողեք: Այս պրոցեդուրան անելուց հետո ոտքերի տհաճ հոտն ավելի թույլ կդառնա: Սոդան պայքարում է բակտերիաների առաջացման դեմ, ինչը նշանակում է, որ այն կօգնի հետագայում խուսափել տհաճ հոտի առաջացումից:
2. Ջուրը եռացրեք, ջրի մեջ սև թեյ լցրեք, ապա ոտքերը դրեք ջրի մեջ և պահեք այնքան ժամանակ, քանի դեռ ջուրը տաք է: Ապա ոտքերը չորացրեք սրբիչով:

 


3. Ոտքերը լավ լվացեք, չորացրեք, ապա դրանց եթերային յուղ քսեք: Ոտքերի տհաճ հոտից խուսափելու համար անհրաժեշտ է մշտապես հետևել հիգիենայի կանոններին: Ոտքերը պետք է լվանալ ամեն օր, ցանկալի է՝ հակաբակտերիալ օճառով: Աշխատեք լվանալուց անմիջապես հետո ոտքերը չորացնել:
Ամեն օր փոխեք զուգագուլպաները: Աշխատեք երկու օրից ավելի չկրել նույն կոշիկը, հատկապես, եթե խոսքը փակ կոշիկի մասին է:

 

 

Վրեժ Հովսեփյան