Վրաստանի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դոլիձեի խոսքով' Վրաստանի խորհրդարանը մոտ ապագայում չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա պատճառն այն է, որ նշվածը շատ նուրբ հարց է, և պայմանավորված է մի շարք հանգամանքով:


Դոլիձեի կարծիքով Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչումն իրականություն չի դառնում հիմնականում Թբիլիսի-ԱՆկարայի միջև առկա հարաբերությւոնների համատեքստում:


Փաստորեն վրացի պատգամավորը բացահայտ ընդունում է, որ վերոնշյալ հարցում իրենք առաջնորդվում են Թուրքիային չնեղացնելու քաղաքականությամբ, ինչն ըստ էության քաղաքական բնութագիր ունի:
Ի դեպ, 2011թ-ի մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը երկար-բարակ չմտածելով միաձայն ընդունեց չերքեզների ցեղասպանությունը:


Հ.Գ. Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավորները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը դատապարտող բանաձև են նախապատրաստում, որը շուտովկներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

 

 

Ալիկ Էրոյանց