Մի շարք վրացալեզու լրատվական ռեսուրսները, հիմնվելով ադրբեջանցիների տարածած տեղեկատվության վրա, տարածում են ապատեղեկատվություն: Մասնավորապես ներկայացվում է, որ երեկ Գյուլիստանի մոտ տեղի ունեցած երկժամյա մարտերի արդյունքում զոհվել է շուրջ 20 հայ զինծառայող:
Հետաքրքիրն այն է, որ տվյալ վրացական լրատվամիջոցները հղում են անում միայն ադրբեջանական աղբյուրներին' այդպիսով զոհ դառնալով նրանց կողմից տարվող քարոզչական հատուկ գործողությունների: Այնինչ կարելի էր մեջբերել հատկապես հայկական պաշտոնական աղբյուրների հաղորդումները, որոնք արտացոլում են իրական պատկերը, որից վրաց ընթերցողը կամ հեռուստադիտողը կարող էր իրականությանը համապատասխանող տեղեկատվություն ստանալ և չդառնար ադրբեջանական քարոզչամեքենայի պատանդը:
Ի դեպ, այդպես եղավ նախորդ տարվա օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանային մարտերի մասին վրացական լրատվամիջոցները կրկին տարածում էին բացառապես ադրբեջանական սուտը:
Հետևաբար, կոչ եմ անում վրացական ԶԼՄ-ներին զերծ մնալ ադրբեջանական ապատեղեկատվությունը տարածելուց և հիմք ընդունել հայկական պաշտոնականաղբյուրների կողմից տրամադրվող տեղեկատվությունների վրա, ըստ որի, հայկական կողմն ունեցել է ոչ թե քսան, այլ' երեք զոհ, և հակառակը այդ ադրբեջանցիների կորուստներն են, որ գերազարցում են մեկ տասնյակը:
Ալիկ Էրոյանց