ՖԵՅՍԲՈՒՔ. Սոցիալական կայք էջ, որտեղ գրանցված են միլիոնավոր օգտատերեր, սակայն ,միլիոնավորների մեջ ակընհայտ երեւում են հայ ֆեյքազգիները, ովքեր առավոտից մինչ ուշ երեկո քլնգում, փնովում, գումարի դիմած նյութեր են գրում՝ պաշտոնյանների, քաղաքական գործիչների դեմ:


Հաճախ. ֆեյսբուքում հանդիպում ենք ֆեյք օգտատերերի, ովքեր՝ մրցակցության մեջ են մտնում մյուս ֆեյք օգտատերերի հետ, գրում, ջնջում, ինչու չէ նաեւ՝ լղոզում ողջ ճշմարտությունը:


Վերջին շրջանում ֆեյքազգիների թիվը կտրուկ պակասել է, պատճառը այն է, որ Ֆեյսբուք սոց-ցանցի աշխատանքային մբի պատասխանատուները որոշակի կանոններ են ավելացրել ցանցի օգտատերերի համար:


Դրանցից առաջին կանոնը այն է, որ օգտատերը պետք է գրանցված լինի իր իսկական անուն ազգանունով, ունենա որոշակի քանակությամբ անձնական լուսանկարներ եւ ֆեյսբուքում գրանցված լինի լատինատառ անուն ազգանունով:


Այս փոփոխություններին ոչ բոլոր ֆեյքազգիները հետեւից եւ կանոների ակտիվացման հենց հաջորդ օրվանից՝ ֆեյք էջերը վերացան ֆեյսբուք ցանցից: Վերանալով իրենց հետ տարան ընթերցողների մի մեծ հոծ զանգված: Այս ամենից կարող ենք ենթադրել, որ, եթե օգտատերը գրանցված է կեղծանունով եւ ամեն օր քլնգում է պետական գերատեսչությունների աշխատակիցներին, պաշտոնյաններին, կուսակցության ղեկավարներին, ապա նա ունենում է ընթերցողների մեծ բանակ:


Հարգելի ֆեյքազգիներ ջան, ինչքան էլ որ սարսափելի թվա, բայց դու ձեզանից ոչինչ չեք ներկաայցնում, եթե իշխանություններին, կուսակցությունների ներկայացուցիչների ասելու բան ունեք, ապա լավ կլինի, որ իրական պռոֆայլի միջոցով փոխանցեք ձեր մտքի գոհարները, այլ ոչ թե՝ ֆեյք էջերով, դեռ մի բան էլ ավել՝ քայքայելով մեր ներվերը:

 

 

Նարեկ Միրզոյան / Սեփական տեսակետ