Միայնությունը՝ հանրային առողջության մեծ մարտահրավեր
Միայնակ ապրելը ուղղակի կապված է մահացության ցուցանիշների աճի հետ, պարզել են Բրիգմենի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով, առողջապահության համակարգի հաջորդ ամենամեծ մարտահրավերը՝ լինելու է միայնությունը, որը ուղեկցվելու է ալկոհոլի չարաշահմամբ ու ճարպակալմամբ:
Perspectives on Psychological Science ամսագիրը հրապարակել է մի հետազոտություն, որի համաձայն, միայնության զգացումը 26 տոկոսով մեծացնում է վաղ մահացության հավանականությունը:
Միայնության զգացումը միայնակ ապրելն ու հասարակությունից մեկուսանալը, ըստ հոգեբանների, 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից են: Դրա արդյունքում մարդկանց մոտ առաջանում է քրոնիկ սթերեսային վիճակը, որը ուղեկցվում է ալկոհոլի օգտագործման չարաշահմամբ, որոշ մարդիկ սկսում են շատ ուտել սթրեսի հետևանքով, ինչը հանգեցնում է ճարպակալման:
Անընդհատ միայնակ ապրող մարդիկ, հաճախ, ըստ հոգեբաննների, մեկուսանում են հասարակությունից և հետզհետե նրանց մոտ առաջանում են հոգեբանական շեղումներ՝ շիզոֆրենիայի թեթև տեսակների, ինչը հղի է ինքնասպանությունների թվի ավելացմամբ:
Սոցիալական մեկուսացումը, ըստ հետազոտության, 29 տոկոսով մեծացնում է վաղ մահացության ռիսկը, իսկ տղամարդ կին հարաբերությունների բացակայությունը՝ 32 տոկոսով: