Տղամարդիկ ավելի շուտ են սկսում կորցնել հիշողությունը
Մայոի համալսարանի գիտնականների կատարած վերջին ուսումնասիրությունը պարզել է, որ տղամարդկանց ուղեղում 40 տարեկանից սկսվում է հիշողության կորստի գործընթացը: Սակայն, դա նշում են, հետազոտողները որևէ կապ չունի Ալցհեյմերի հիվանդության հետ:
Ընդ որում, հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ ուղեղի ծերացման, ինչպես նաև հիշողության կորստի գործընթացը ավելի վաղ է սկսվում, քան կանանց մոտ: Սա նրանք պարզել են իրականացված փորձի արդյունքում, որին մասնակցել է 30-90 տարեկան 1246 մարդ:
Հետազոտողները նկատել են, որ տղամարդկանց մոտ 40-ից հետո սկսում է փոքրանալ ուղեղի հիպպոկամպը, որը պատասխանատու է հիշողության համար, ինչը ոuղղակի ազդում է ուղեղի ֆունկցիոնալության վրա և խթանում է հիշողության կորուստը:
Համեմատելով տղամարդկանց և կանանց մոտ ուղեղի ծերացման մակարդակը գիտնականները հայտնաբերել են, որ մասնավորապես 60-ից հետո, տղամարդկանցը ուղեղը mի քանի անգամ ավելի ծեր է լինում, քան կանանցը: Սա գիտնականները չեմ պնդում, բայց բացատրում են, որ կարող է պայմանավորված լինել կանանց մոտ արտադրվող էստրոգեն հորմոնով: